20:06 , 21 հունիս, 2012
ԱՄՆ-ում անցյալ դարում հետազոտություններից մեկով փաստվել էր, որ երկրի քաղաքացիները պասսիվ են: Սա զարմացրել էր սոցիոլոգներին, և նրանք մեկ այլ հետազոտությամբ պարզել են նման վարքի պատճառները: Ըստ այդմ` շարքային ամերիկացին վստահում էր իր երկրի կառույցներին /նախագահ, խորհրդարան, դատական համակարգ և այլն/, սակայն եթե խնդիր տեսներ` անմիջապես կարձագանքեր դրան: Անցյալ տարվա «Գրավենք Ուոլ սթրիթը» շարժումը հենց նման մի արձագանք էր: Իսկ մեր հասարակության արձագանքը ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻՆ դեռևս հիմնականում ՖԲ-ի շրջանակներում է…