23:48 , 22 հունվար, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ իշխանություններն անվավեր են ճանաչել Ուկրաինայի այն քաղաքացիների մուտքի արտոնագրերը, ովքեր կարող են մեղավոր լինել Կիևում բախումների ընթացքում բռնության գործողություններ իրականացնելու մեջ: Այս մասին հաղորդում է NBC-ն:
«ԱՄՆ-ն արդեն անվավեր է համարել բռնության համար պատասխանատու մի քանի անձանց մուտքի արտոնագրերը, և շարունակում է քննարկել լրացուցիչ քայլերը` ի պատասխան բռնություն գործադրելու` ում կողմից էլ այն լինի»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը` այդպես էլ չհստակեցնելով, թե կոնկրետ ով է զրկվել մուտքի արտոնագրից:
Բացի այդ, ներկայիս բողոքի ակցիաներն ԱՄն-ն այն բանի հետևանք է համարում, որ ուկրաինական ղեկավարությունը չի կարողացել իսկական երկխոսություն սկսել և հունվարի 16-ին հակաժողովրդավարական օրենքներ է ընդունել:
«Այնուամենայնիվ, աջակողմյան «Աջ սեկտոր» խմբի ագրեսիվ գործողություններն անընդունելի են, դրանք սրում են իրավիճակը փողոցներում` ի չիք դարձնելով խաղաղ ցուցարարների ջանքերը: Նույն կերպ նաև մենք դատապարտում ենք «տիտուշկաներ» խմբերի գործողությունները»,- հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: