23:45 , 22 հունվար, 2014
Մեր երկրի կառավառարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երբևիցե չի մտածել շարքային քաղաքացու մասին: Հետևելով facebook-յան գրառումներին՝ ակամայից գալիս ես այնպիսի եզրակացության, որ թե մեր կառավարության ղեկավարը, թե մեր կառավարությունը աշխատում են միայն իրենց շահերի համար: Օրինակ այսօր աչքովս ընկավ մի գրառում, որտեղ ասված էր, որ կառավարությունը պատրաստվում է վաղվա նիստի ժամանակ հավանության արժանացնել մի այնպիսի «նախաձեռնություն» ասեմ, թե ծրագիր, որի համաձայն աճուրդի կհանվեն գանձարանում գտնվող թանկարժեք քարերը և այլ թանկարժեք իրեր: Այս ամենից հետո կառավարության ղեկավարին կարելի է ասել միայն մի բան. «Պարոն վարչապետ, հերիքա երկիրը թալանեք»: