22:43 , 22 հունվար, 20141in.am-ը գրում է.
Վաշինգտոնի համալսարանի գիտնականների թիմը հաստատել է, որ երեկոյան ժամը 9-ից հետո սմարթֆոնների կիրառումը կարող է վատ քնելու և նույնիսկ կարիերայի տապալման պատճառ դառնալ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ սմարթֆոնները խախտում են օգտատերերի քնի ռեժիմը և ծայրահեղ վատ են անդրադառնում աշխատունակության վրա, որի հետևանքով դրանց տերերը կարող են զրկվել զբաղեցրած պաշտոնից:
Ըստ գիտնականների՝ այն մարդիկ, ովքեր իրենց աշխատանքային գործունեությունը դուրս են բերում գրասենյակի պատերից՝ սմարթֆոնները թանկարժեք սարքավորում են համարում: Բայց հետազոտությունները ցույց են տվել, որ երեկոյան ժամերին սմարթֆոններով շատ աշխատելը խանգարում է քունը: Դրա պատճառն այն է, որ բջջային սարքավորումները բացասաբար են անդրադառնում քնի վրա, որը չափազանց կարևոր է արդյունավետ աշխատանքի համար: