Հոլիվուդյան նոր դիետա` մանկական կերի հիման վրա


22:31 , 22 հունվար, 2014

Հոլիվուդյան նոր դիետա` մանկական կերի հիման վրաPanorama.am-ը գրում է.

Հոլիվուդում նոր BOOM է` դիետա մանկական կերի հիման վրա: Այս դիետայից ստացված արդյունքները ցուցադրում են հոլիվուդյան այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջենիֆեր Էնիսթոնը, Րիզ Ուզերսպունը, Բեյոնսեն և Լեդի Գագան:

Այդ սննդակարգը, բացի նիհարելուց, հնարավորություն է տալիս մաքրել օրգանիզմը շլակերից, իսկ գաղտնիքը ընդամենը նրանում է, որ հարկավոր սկնվել երեխաների համար նախատեսված մթերքներով: Այս մասին գրում է «Խոչու.ուա» կայքը:

Դիետան ենթադրում է, որ պետք է սնվել մանկական կերերով` բանջարեղենային, մրգային, մսային պյուրեներով, որոնք վաճառվում են փոքր տարաներով: Տարաների փոքր չափսն է հենց երաշխավորում, որ երբեք ավելի շատ չեք ուտի, իսկ բացի այդ` կալորիականությունը նույնպես չափի մեջ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ