22:12 , 22 հունվար, 20141in.am-ը գրում է.
Կիբեռանվտանգության ապահովման CrowdStrike ամերիկյան ընկերությունը պնդում է, որ ապացույցներ է հավաքել այն մասին, թե Ռուսաստանի կառավարությունը լրտեսել է հարյուրավոր ամերիկյան, եվրոպական ու ասիական ընկերությունների: Այդ մասին հաղորդել է Reuters-ը:
Դրա հետ մեկտեղ ընկերությունն ընդգծում է, որ առաջին անգամ լրտեսությունը պայմանավորված է եղել ոչ թե քաղաքական, այլ տնտեսական հանգամանքով:
Ըստ CrowdStrike-ի տվյալների՝ ռուսական կիբեռհարձակումների զոհերի թվում եղել են էներգետիկ ու տեխնոլոգիական ընկերությունները, որոնցից շատերը կորցրել են թանկարժեք ինտելեկտուալ սեփականություն: Սակայն ընկերությունների անուններն ու դրանց կորուստների չափը չի բարձրաձայնվում: