Հայաստանի ԱԳՆ այնքան թույլ է ու ոչ արհեստավարժ, որ աշխարհում տեղի ունեցող գործընթացներին չենք կարողանում ինչ որ կերպ արձագանքել


21:24 , 22 հունվար, 2014

Բոլոր բռնապետական, կամ չկայացած ժողովրդավարական երկրներն էլ, իրենց ներքին խնդիրները փորձում են լուծել իրենց երկրում ապրող էթնիկական փոքրամասնությունների միջոցով ՝ ատելություն սերմանելով այս կամ այն էթնիկ խմբի միջև: Եթե տվյալ էթնիկ խումբը ունի պետություն, այդ պետության խնդիրը պետք է լինի, իր ազգակիցներին զերծ պահել այս կամ այն խմբի ազդեցության տակ ընկնելուց և այլ պետության ներքին հարցերի լուծման գործիք դառնալուց:
Անկախ հակամարտության որ կողմը կշահի, միևնույն է տվյալ երկրի հակամարտության ավարտից հետո բոլոր մեղքերը բարդելու են որևէ ազգային փոքրամասնության վրա:
Ցավոք սրտի Հայաստանի ԱԳՆ այնքան թույլ է ու ոչ արհեստավարժ, իսկ սփյուռքը այնքան մեծ, որ աշխարհում տեղի ունեցող գործընթացներին ոչ միայն չենք կարողանում ինչ որ կերպ արձագանքել, այլ նաև մեր սփյուռքը ոտատակ է գնում...