19:52 , 22 հունվար, 20141in.am-ը գրում է.
Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը չի հեռանա իր պաշտոնից, ինչպես այսօր «Ժնև-2» համաժողովում պահանջեցին սիրիական ընդդիմության և վերջինիս աջակցող արտասահմանյան պետությունների ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ալ-Զոուբին:
«Սիրիացի ժողովուրդը պետք է որոշի՝ Ալ-Ասադը կլինի նախագահ, թե ոչ»,- ասել է նախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը վստա՞հ է, որ Ալ-Ասադը կհաղթի հաջորդ նախագահական ընտրություններում:
Նա նաև նշել է, որ Դամասկոսը համաձայն չէ Ժնևյան կոմյունիկեի կետերի մի մասի հետ, սակայն ամեն ինչ պետք է քննարկել բանակցությունների սեղանի շուրջ:
«Մենք որոշ հավակնություններ ունենք՝ կապված «Ժնև-1»-ի փաստաթղթի մի մասի հետ»,- ասել է նա և հավելել, որ համաժողովին հնչել են դրական խոսքեր, որոնք հակամարտության խաղաղ կարգավորման կոչ են արել, բայց եղել են նաև պետությունների ներկայացուցիչներ, որոնք աջակցել են միջազգային ահաբեկչությանը, ինչպես Սաուդյան Արաբիան: