19:34 , 22 հունվար, 20141in.am-ը գրում է.
Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի «Աուգսբուրգ»-ի դեմ խաղից առաջ Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ խաղին նախապատրաստվելու ընթացքում թիմը բարդությունների է բախվել: Բոլոր ֆուտբոլիստները տարբեր մարզավիճակում են:
«Դեռ ժամանակ կա մինչև խաղը: Տեսնենք, թե ով մեկնարկային կազմում դուրս կգա խաղադաշտ: Բայց կարող եմ վստահեցնել ձեզ, որ հիմնական կազմում տեղ կզբաղեցնեն լավագույնները:
Ցավոք, բոլոր ֆուտբոլիստները տարբեր մարզավիճակում են, ինչը փոքր-ինչ դժվարեցնում է նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Բացի այդ, կան նաև վնասվածք ստացած կամ վերջերս ապաքինված ֆուտբոլիստներ:
Հիշեցնենք` «Աուգսբուրգ»-ի դեմ հանդիպումը կկայանա հունվարի 25-ին: