Էդվարդ Նալբանդյանն ասել է, թե ինչու Հայաստանը չի մասնակցում Սիրիայի հարցով համաժողովին


19:16 , 22 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

«Ժնև 2» համաժողովը անցնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գլխավորությամբ և իր հովանու ներքո, որին, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնակցում են ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները, G20-ի երկրները, ինչպես նաև դոնոր երկրները:

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում այս տարածաշրջանի համար կարևոր համաժողովին, որի ընթացքում պետք է քննարկվի Սիրիայի հարցը, նախարարը պատասխանեց. «Մի քանի հարցումներ են եղել այդ կապակցությամբ ՄԱԿ-ում մեր ներկայացուցչին, և իրենք բացատրությունը տվեցին, թե ով է հրավիրված»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ