Իտալիայի դեսպան. Համագործակցության ընդլայնման համար իսկապես մեծ ներուժ կա


19:09 , 22 հունվար, 2014

Իտալիայի դեսպան. Համագործակցության ընդլայնման համար իսկապես մեծ ներուժ կաPanorama.am-ը գրում է.

«Վստահ եմ, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար իսկապես մեծ ներուժ կա»: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանն ասել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին:

«Երևանը շատ հյուրընկալ ու գրավիչ քաղաք է, և ինչպես մեր երկու ժողովուրդները, այնպես էլ քաղաքները, ընդհանուր շատ նմանություններ ունեն: Վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը, որ էլ ավելի ընդլայնվի երկու երկրների քաղաքների համագործակցության շրջանակը, այդ թվում նաև Իտալիայի մայրաքաղաք Հռոմի հետ»,- քաղաքպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նշել է Ջովաննի Ռիչուլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ