Իսպանիայում ձերբակալվել է երկրի պատմության մեջ խոշորագույն կեղծ դրամներ հատողը


19:02 , 22 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Իսպանիայում ձերբակալվել է երկրի պատմության մեջ խոշորագույն կեղծ դրամներ հատողը, ով ամեն օր պատրաստել է 2,5 հազար եվրոյի թղթադրամներ: Այս մասին հայտնում է Ազգային ոստիկանությունը, որին հանցագործին գտնելու գործում օգնել է Ինտերպոլը: 

Դրամների կեղծման «մասնագետը» 60 տարեկան է, նա բնակվել է Տոլեդյում ու կնոջ հետ 50 ու 100 եվրոյանոց թղթադրամներ է կեղծել: 

Նրա «ստեղծած» թղթադրամները ամենաբարձրորակներից են: 

Հանցագործի անունն ու ազգությունը չի հրապարակվում: