18:36 , 22 հունվար, 2014
Այն, որ հայաստանյան մրցանակները կա՛մ վաճառվում են, և կա՛մ տրվում մերձիշխանական շրջանակի անձանց, նորություն չէ: Բայց որ Տարոնն է արժանանում կառավարման համակարգի ինչ-որ բրիտանական մրցանակի՝ արդեն լրիվ նոնսենս է: Մի ղեկավար, որ ետողորմյա է տալիս իր անկատար որոշումները «սիրուն չի» որակավորմամբ, ինչպե՞ս կարող է արժանանալ ղեկավարման արդյունավետության մրցանակի՝ հայտնի է երևի միայն մրցանակ տվող ընկերությանը և Երևանի քաղաքապետ Տարոնին: