Մերկ Բուդդայի հսկայական արձանները սկանդալ են առաջացրել Չինաստանում


21:11 , 22 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Չինաստանի Շանդուն նահանգի ռեստորաններից մեկի տերերը հաճախորդներին գրավելու անսովոր եղանակ են ընտրել: Նրանք շինության ճակատամասում տեղադրել են հսկայական քանդակներ, որոնք պատկերում են մերկ Բուդդայի: Ամենախոշորը մեջքով շրջված էր այցելուների կողմը: 

Չինաստանի բնակիչները կատարվածը համարում են սրբապղծություն՝ հայտնում է Mirror-ը:

Ահռելի քանդակները զարդարել են շենքի պատերն ու տանիքը: Մի քանի ժամ անց չինական Sina Weibo սոցցանցի օգտատերերը սկանդալ են բարձրացրել այդ առիթով: 

Ընդ որում ՝ շատերը տեղի ունեցածին վերաբերվել են հումորով: Երկու օր անց, սակայն, Բուդդաների արձաններն անհետացել են նույնքան անսպասելի, որքան հայտնվել էին: