ԱԺ այսօրվա քվեարկությունը հուշում է, որ առաջիկա 5 տարիներին ԱԺ-ում ոչ մի ինտրիգ չի լինելու


19:35 , 21 հունիս, 2012

ՀՀ կառավարության ծրագիրն Ազգային ժողովում ընդունվեց 75 կողմ, 47 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
75 կողմ` ՀՀԿ և ՕԵԿ, 47 դեմ` ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգություն, 1 ձեռնպահ` անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյան:
Ողբամ զ'քեզ, Ազգային Ժողով, ավելին քան պարզունակ քվեարկություն:
Արդեն պատկերացնում եք, չէ՞, թե ինչպիսի սցենարներով են ավարտվելու առաջիկա 5 տարիների օրինագծերի ընդունման քվեարկությունները ԱԺ-ում... ոչ մի ինտրիգ, ու ոչ մի ավել որոշիչ ձայն, ավելին քան պարզ, պրիմիտիվ ու կանխգուշակվող քվեարկություն ըստ իշխանական և ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների անդամների թվի...