Իկեր Կասիլյասը բարելավեց իր ռեկորդը


20:41 , 22 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը բարելավել է դարպասը շարունակաբար անառիկ պահելու սեփական ռեկորդը:

Կասիլյասը մադրիդյան թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում` «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը և անառիկ է պահել սեփական դարպասը:

Նախորդ ցուցանիշը կազմում էր 518  րոպե: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է մադրիդցիների` նվազագույն հաշվով հաղթանակով: