Վրաստանում նախարարների աշխատավարձերն իջեցվել են


18:07 , 22 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Վրաստանում նախարարների աշխատավարձերը զգալիորեն իջեցվել են: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, համապատասխան կարգադրությունը ստորագրել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

3600 դոլարի փոխարեն նախարարները կստանան մոտ 3000 դոլար:

Կառավարության մամլո ծառայությունը պետության ղեկավարի նման որոշումը բացատրում է տնտեսման նպատակներով, ինչպես նաև կառավարության անդամների աշխատավարձերի հարցում հասարակության, այդ թվում՝ ԶԼՄ-ների ակտիվ հետաքրքրության հանդեպ վարչապետի արձագանքով: