Աշխարհի ամենատգեղ կնոջը հողին են հանձնել նրա մահվանից 153 տարի հետո (Photo)


22:06 , 22 հունվար, 2014

Նկարչուհի Լաուրա Անդերսոնը ստացել էր հայտնի «կին կապիկ» Յուլիա Պաստրանային Մեքսիկայում թաղելու իրավունքը:  

00

«Աշխարհի ամենատգեղ կնոջը», ի վերջո, հողին էին հանձնել նրա պատմական հայրենիքում՝ Մեքսիկայում: Ավելի քան 153 տարի Յուլիա Պաստրանան, որպես թանգարանի նմուշ, իր տեսքով վախեցնում էր մարդկանց:

Նրա հուղարկավորությունը հնարավոր դարձավ նկարչուհի Լաուրա Անդերսոն Բարբատի ջանքերի շնորհիվ, ով 10 տարիների ընթացքում դատական գործընթաց էր վարում Նորվեգիայի իշխանությունների հետ՝ Յուլիայի մասունքները ստանալու համար: Նրա կարծիքով, մահացած մարդուն գեղեցիկ չէ ցուցադրել որպես էքսպոնատ, առավել ևս, եթե նա կենդանի ժամանակ նույն ճակատագրին է արժանացել: Յուլիան իրավունք ունի հողին հանձվելու՝ ինչպես բոլոր նորմալ մարդիկ:

1

1921թ.-ից ի վեր՝ կնոջ և որդու մասունքները պահվում էին Նորվեգիայում

Պաստրանան ծնվել էր 1834թ.-ին և հայտնի էր դարձել բնածին մուտացիայի պատճառով: Հիվանդությունների հետևանքով նրա արտաքինը բավականին յուրօրինակ էր. ամբողջ մարմինը, բացի ձեռքի ափերից և ոտնաթաթերից, պատված էր խիտ մազածածկույթով: Լնդերը սովորականից շատ ավելի մեծ էին և նրան նմանեցնում էին կենդանու:


Իմպրեսարիո Թեոդոր Լենտի հետ ճակատագրական հանդիպումից հետո Յուլիայի մասին իմացավ ողջ Եվրոպան:

1857թ.-ին Թեոդորն ամուսնացավ Յուլիայի հետ, և 1860թ.-ին ծնվեց նրանց որդին: Քանի որ նա բարդություններով էր ծնվել, ժառանգել էր մոր արատները և միայն մեկ օր ապրել: Որոշ տվյալներով, Յուլիան և նրա որդին մահացել են ծննդաբերությունից մի քանի օր հետո՝ հյուրախաղերի ժամանակ, Մոսկվայում: 

2

Նկարչուհի Լաուրա Անդերսոն՝ Բարբատան Յուլիայի գերեզմանի մոտ, Մեքսիկա  

Յուլիայի և որդու մահից հետո բժիշկները Թեոդորին օգնեցին մումիֆիկացնել նրանց մարմինները, որոնց հետ նա շարունակում էր ելույթներ տալ, մինչև որ հանդիսատեսը չկորցրեց հետաքրքրությունը նրանց հանդեպ:

1921թ.-ից ի վեր, կնոջ և որդու մասնունքները պահվում էին Նորվեգիայում: Սակայն նորածնի մումիան հնարավոր չեղավ պահպանել:

Վերջին 20 տարիների ընթացքում չէին դադարում վեճերը «ամենատգեղ կնոջ» ճակատագրի վերաբերյալ: 2012թ.-ին Նորվեգիայի իշխանությունները որոշում կայացրեցին նրանց մասունքները վերադարձնել իրենց հայրենիք՝ այնտեղ հողին հանձնելու համար: