19:20 , 22 հունվար, 2014Կիևի կենտրոնում բախումների ժամանակ տարեց ցուցարարը պատրաստվում է քար նետել ոստիկանության վրա:

Կիևի կենտրոնում ցուցարարը այրվող շիշ է նետում ոստիկանության վրա, երկուշաբթի` հուվարի 20-ին:

Կիևի կենտրոնում ցուցարարները բախվում են ոստիկանությանը:


Ցույցի դուրս գալուց առաջ ցուցարարները զինվել են հատուկ պաշտպանական պարագաներով: Կիև, երկուշաբթի, հունվար 20:



Եվրաինտեգրման կողմնակից ցուցարարը կանգնած է Կիևում կառավարական շինության հարևանությամբ գտնվող այրվող մեքենայի մոտ:

Կիևում ոստիկանության ու ցուցարարների միջև բախումներից հետո Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը խաղաղության և երկխոսության կոչեր է արել ընդդիմությանը, ինչին ի պատասխան, ընդդիմությունը նշել է, որ Յանուկովիչը խաղ չխաղա՝ ժամանակ շահելու համար: Կիևի կենտրոնում լարվածությունը ու բախումները դեռևս շարունակվում են:


Ցուցարարները ձեռքի տակ եղած առարկաներով բարիկադներ են կառուցում ոստիկանության դեմ:


Կիևում Եվրոպական Միության ներկայացուցչության շենքի առջև ցուցարարները իրենց գլուխներին «Օգնություն» գրառումներով գլխաշորեր են կրում՝ պահանջելով սանկցիաներ կիրառել բոլոր նրանց դեմ, ովքեր ուժ են կիրառում խաղաղ ցուցարարների ու լրագրողների դեմ, ինչպես նաև Ուկրաինայում մարդու իրավունքներին հակասող օրենքներ ընդունում: Բախումների արդյունքում ավելի քան 200 մարդ է վիրավորվել, այսօր հայտնվել է 3 զոհի մասին տեղեկություն:

Ցուցարարը ձեռքում ցույց է տալիս ռետինե փամփուշտնները, որոնք հունվարի 20-ին ոստիկանության կողմից օգտագործվել են ցուցարարների դեմ:

Ցուցարարը Մոլոտովի այրվող շիշ է նետում ոստիկանների ուղղությամբ:

Եվրաինտեգրման կողմնակից ցուցարարը նստած է ոստիկանական այրված ավտոբուսում՝ կառավարական շենքի մոտ:

Ցուցարարը Մոլոտով այրվող շիշ է պատրաստվում նետել ոստիկանության ուղղությամբ:

Ցուցարարը ազգային դրոշով կանգնել է բարիկադների վրա:

Ոստիկանները Դինամո մարզադաշտի դրսի կողմից:

Խլացուցիչ նռնակը պայթում է ցուցարարների ու ոստիկանների բախման ժամանակ:
Ցուցարարները բախումների ժամանակ օգտագործում են քարեր, խլացուցիչ նռնակներ, շշեր, իսկ ոստիկանությունը պատասխանում է արցունքաբեր գազով:

Եվրաինտեգրման կողմնակիցները երգում են ազգային հիմնը՝ կառավարական շենքի դիմաց անցկացվող ցույցերի ժամանակ:







Կիսամերկ տղամարդը ցույցերի ժամանակ ընդդիմադիրների ու ոստիկանության միջև ծածանում է Ուկրաինայի դրոշը:

Եվրաինտեգրման կողմնակիցը իր օդային ատրճանակով կրակ է բացում ոստիկանության վրա:

Ռետինե փամփուշտից վիրավորված ցուցարար:









