Սեյրան Օհանյան. Հակառակորդի կողմից կրակոցները բազամթիվ են, երբևիցե այս քանակությամբ կրակոցներ չեն եղել


18:01 , 22 հունվար, 2014

Սեյրան Օհանյան. Հակառակորդի կողմից կրակոցները բազամթիվ են, երբևիցե այս քանակությամբ կրակոցներ չեն եղել168.am-ը գրում է.

«Հակառակորդի ոտնձգություններից հետո դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման ժամանակ Արմեն Հովհաննիսյանը և նրա ընկերները, ջոկի անդամները հերոսաբար մարտնչել, կռվել են և արժանի պատասխանը տվել են հենց այդ պահին: Հակառակորդը, կրելով ծանր կորուստներ, մի քանի զոհ և նաև շուրջ 25 վիրավորներ, հետ են շպրտվել մեր դիրքերից: Ընդ որում, այդ խմբերի անդամներ են եղել հակառակորդի հատուկ նախապատրաստված ստորաբաժանումներ և հարձակումն իրականանցվել է մի քանի խմբերի կազմով՝ շուրջ երեք խմբի կազմով:

Համարժեք պատասխանները մշտապես եղել և լինելու են: Այս պահին մենք պետք է ընդգծենք Արմենի կատարած սխրագործությունը, հերոսությունը, և դա մեզ պետք է պարտավորեցնի՝ առաջին հերթին լինենք մեր հայրենիքի, նրա սահմանների պաշտպանության նկատմամբ չափազանց պատասխանատու, հայրենասիրություն դաստիարակենք մեր զավակներին և նաև պատասխանատվությամբ մեր գործերի նկատմամբ և նաև վրեժխնդրությամբ՝ նման դեպքերում բազմակի ագամ հակահարվածներ տալու համար: Ասեմ ձեզ, որ այսօր հայկական զինված ուժերի ստորաբաժանումները և անձնակազմը հերոսաբար կատարում են իրենց առջև դրված խնդիրները մարտական հետրթապահության իրականացման թե Հայաստանի սահմանների, թե Արցախի սահմանների պաշտպանության գործում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ