20:21 , 22 հունվար, 20141in.am-ը գրում է.
Համացանցի օգտատերերը առաջարկել են գումար հավաքել Twitter միկրոբլոգների հիմնադիրների պատկերներով մատրյոշկաների հավաքածու պատրաստելու համար: Համապատասխան էջը հունվարի 22-ին հայտնվել էր Kickstarter ռեսուրսում:
Ինչպես ասվում է նախագծի նկարագրության մեջ, հավաքածուն բաղկացած կլինի 7 տիկնիկից: Նրանցից ամենամեծում կլինեն անձամբ Twitter-ը և նրա բոլոր օգտատերերը: Դրա ներսում կտեղադրվի մատրյոշկա՝ ընկերության գլխավոր տնօրեն Դիք Կոստոլոյի պատկերով:
Կոստոլոյի ներսում կտեղադրվեն ընկերության 4 հիմնադիրները՝ Էվ Ուիլյամսը, Ջեք Դորսին, Բիզ Սթոունն ու Նոա Գլասը:
Վերջապես ամենափոքր մատրյոշկայի ներսում կտեղադրվի Twitter-ի տարբերանշանով փոքրիկ ձու:
Հավաքածուի ստեղծման համար ծրագրվում է հավաքել 30 հազար դոլար: