19:38 , 22 հունվար, 2014Այս հոդվածում ներկայացված է Կարաս Իոնատի թվային լուսանկարների շարքը: Ստորև կարող եք ընթերցել նաև նրա հետ անցկացված հարցազրույցներից մեկը:
-Մի քանի խոսք ձեր մասին:
-Իմ անունը Կարաս Իոնատ է: Ես ապրում եմ Ռումինիայում: 33 տարեկան եմ: Արդեն ութ ամիս է, ինչ գործազուրկ եմ: Ես ամուսնացած եմ և շուտով աղջիկ կունենամ: Ծրագրում եմ ընտանիքիս հետ մեկնել արտասահման՝ այնտեղ լավ աշխատանք գտնելու համար: Իմ կյանքը շատ բարդ է: Դժվար աշխատանք և ոչ մի աջակցություն ընտանիքիս կողմից: Այսպիսով, ես ինքնուրույն եմ ամեն ինչի հասնում: Այնուամենայնիվ, ես դժվարություններից չեմ հուսահատվում: Ես զվարճասեր մարդ եմ և փորձում եմ այնպես անել, որպեսզի իմ լուսանկարները ևս համեմված լինեն հումորով:
-Ես մոտ 10 տարի առաջ սկսեցի հետաքրքրվել թվային լուսանկարներով, սակայն միայն վերջին մի տարում սկսեցի լուրջ աշխատանքներ ստեղծել, իսկ նախորդ ինը տարիների ստեղծագործություններս ինձ մոտ հիմա միայն ծիծաղ են առաջացնում: Ես սկսեցի իմ թվային աշխատանքները ներկայացնել զանազան վեբկայքերում: Ժամանակի ընթացքում ես գիտակցեցի, որ նախկինում ստեղծած թվային նկարներս հաջող չէին և սկսեցի կատարելագործել տեխնիկաս, ստեղծել նոր և ավելի տպավորիչ աշխատանքներ:
-Ես շատ եմ սիրում շախմատ խաղալ, ճանապարհորդել, երաժշտություն լսել և կատակերգական ժանրի կինոնկարներ դիտել:
-Ամենակարևորն այն է, որ մարդ օժտված լինի ստեղծարարությամբ: Եթե սկզբնական շրջանում անհաջողության եք մատնվում՝ պետք է կրկին փորձել: Մի մտածեք, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի: Ամեն օր ուսումնասիրեք շրջակա աշխարհը, մտածեք, թե ինչ առարկաներ կարող եք օգտագործել ձեր ստեղծագործություններում: Անշուշտ, պետք է նաև տիրապետել Photoshop ծրագրին, սակայն ցանկացած մարդ կարող է սովորել Photoshop: Կարդացեք գրքեր և օգտվեք օնլայն աղբյուրներից՝ նորանոր գիտելիքներ ձեռք բերելու համար: Զինվեք համբերատարություն, քանի որ միայն այդ դեպքում կարելի է հաջողության հասնել: