17:45 , 22 հունվար, 2014
Պարտադիր չէր, որ բոլորը լինեին մեր հերոս Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորության արարողությանը, դա ամեն մեկի որոշելիքն էր, բայց խնդրում եմ դադարացրեք Ֆեյսբուքում ձևը, դադարացրեք օդի մեջ խոսակցությունները, ու եթե բոցաշունչ ստատուսներ եք գրում՝ մի քիչ հետևեք ձեր գրածներին. երեկ կուրծք էիք ծեծում, էսօր մնացիք ձեր տաքուկ անկյուններում...
Հավերժ փառք մեր ընկած տղերքին... Նրանց առաջ կխոնարհվենք, ցավ կապրենք նրանց կորուստի համար, բայց անհրաժեշտություն կա, որ մեր գործով խոնարհվենք նրանց հիշատակի առաջ, մեր գործով ցույց տանք, որ նրանց կորստի գինը խոսքերով չենք վերադարձնում...