«Արսենալ»-ի հերթական առաջարկը. Թիրախում Դրաքսլերն է


16:52 , 22 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Գելզենկիրխենի «Շալկե»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա:

Mirror-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է ակտիվորեն հետաքրքրվել գերմանական ֆուտբոլի ծագող աստղերի մեկի ծառայություններով:

«Զինագործներ»-ը 20-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց գերմանական ակումբին առաջարկել են 20 մլն եվրո և Լուկաշ Պոդոլսկիի իրավունքները:

Հիշեցնենք, որ «Շալկե»-ի ղեկավարությունն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ, որ ֆուտբոլիստի տրանսֆերը կզիջի միայն 37 մլն ֆունտի դիմաց: