Սիրիայում արյունահեղության պատասխանատվության մեծ մասը կրում է կառավարությունը. Իտալիայի արտգործնախարար


16:32 , 22 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Սիրիայում հաստատված խաղաղությունը շատ բաներով կախված է կառավարությունից, որը մեծ հաշվով պատասխանատու է երկրում արյունահեղության համար: Այս մասին Սիրիայի ճգնաժամի հարցով «Ժնև-2» միջազգային համաժողովին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոն:

«Կառավարությունը միշտ պատասխանատու է արյունահեղության համար, քանի որ պարտավոր է պաշտպանել իր ժողովրդին, իսկ մենք դա Սիրիայում չենք տեսնում»,- ասել է Բոնինոն:

Նա նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը չի կարող արդարացնել դաժան հաշվեհարդարները և մարդու իրավունքների ոտնահարումը:

«Պյուրալիստական և ժողովրդավարական Սիրիայի համար պայքարը երկարատև կլինի: Սակայն այսօր մեր գլխավոր նպատակն է դադարեցնել կրակը: Հակամարտության շարունակությունը խայտառակություն և ամոթ կլինի բոլորիս համար»,- ասել է նա և հավելել, որ հակամարտության կարգավորման գործընթացին պետք է ներգրավվեն տարածաշրջանային բոլոր ուժերը: