Ամեն ինչ իր հերթին. ՊՆ խոսնակը ադրբեջանցիներին հետ մղած զինվորներին պարգևատրելու մասին


15:06 , 22 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Պետք չէ շտապել, կգա ժամանակը և բոլորի ծառայություններն ըստ արժանվույն կգնահատվեն: Tert.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու չեն հրապարակվում այն զինվորների անունները, որոնք զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հետ միասին հետ են մղել ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը:

«Մի շտապեք, ամեն ինչ իր հերթին, մարդիկ դեռ դիրքերում են հետաքննություն կա, ի վերջո, հատուկ օր կա՝ Հունվարի 28: Նախաքննություն է ընթանում, աշխատում են, այդ «ցեպոչկեն» վայրկյան առ վայրկյան վերծանվում է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ