14:59 , 22 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ աշխարհի առաջատար տերությունների ղեկավարները չպետք է կին ունենան, ովքեր շեղում են կարևոր պետական գործերից, տեղեկացնում է Ինտերֆաքսը:
«Խոշոր, հզոր պետությունների ղեկավարները, իհարկե, պետք է կին չունենան: Կինը խանգարում է: Նա կառավարում է աշխարհը, իսկ կինը հայտնվում է իր հիմարություններով»,- լրագրողներին ասել է Ժիրինովսկին:
Նրա կարծիքով, Բարաք Օբամայի կինը «զզվեցրել է»: «Նայեք Օբամայի արտաքինին: Շատ է փոխվել: Կանաչել է, կնճիռները շատացել են: Միշելն է մեղավոր, նա է հասցրել: Քլինթոնին Մոնիկան է (Լևինսկի) կործանել, իսկ նրան էլ՝ Միշելը»:
Ժիրինովսկին խոստացել է, որ նամակ կգրի Օբամային՝ հորդորելով վերջինիս շուտափույթ ազատվել կնոջից: