14:53 , 22 հունվար, 2014Երևանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Անի Գրիգորյանը, կամ շատերին հայտնի Անի Լուպեն, ով վերջերս հանդես եկավ նաև «Սիրո կամուրջ» մյուզիքլում, այժմ ժամանակավոր դադարի մեջ է՝ դերասանուհին գտնվում է արտերկրում:

ArmStar.am-ի հետ զրույցում Անին կիսվեց իր տպավորություններով և առաջիկա պլաններով:
Անի՛, գիտեմ, որ արտերկրում եք: Հետաքրքիր է՝ մեկնել եք հանգստանալու՞, թե՞ աշխատանքային գործուղում է:
Ո՛չ, աշխատանքային չէ, պարզապես հանգստի մեջ եմ, վայելում եմ Եգիպտոսի արևը:

Իսկ ինչու՞ հանգստի համար ընտրեցիք հենց Եգիպտոսը: Նախապե՞ս էիք պլանավորել, թե՞ այդպես ստացվեց:
Նախապես չէի պլանավորել, պարզապես երևանյան ցրտից արդեն լացս գալիս էր: Այդ պատճառով որոշեցի գալ արևի մոտ: Ինչու՞ Եգիպտոս, որովհետև գումարս բավականացրեց այստեղի համար: Ավելին չէի ուզում ծախսել, դեռ ուրիշ տեղեր մեկնելու պլաններ էլ ունեմ, մի փոքր խնայեցի:

Կա՞ այնպիսի երկիր, որտեղ լինելը երազանք է, և գուցե այս տարի իրականացնեք այն:
Այո՛, կա, իմ երազանքների երկիրը Բրազիլիան է: Չգիտեմ, թե երբ ու ինչպես կստացվի, բայց միանշանակ գնալու եմ: Մեկ-մեկ ինձ թվում է՝ անցյալ կյանքում ես այնտեղ եմ ապրել: Բրազիլիան անպայման պետք է տեսնեմ:
Շարունակությունը` այստեղ