14:40 , 22 հունվար, 20141in.am-ը գրում է.
Մարդիկ հաճախ ինֆարկտից մահանում են գիշերն ու հանգստյան օրերին՝ պարզել են բրիտանացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է BMJ գիտական ամսագրում:
Գիտնականները նման եզրակացության են եկել՝ վերլուծության ենթարկելով 48 հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել է 1.896.859 մարդ:
Թեև հետազոտությունն անցկացվել է ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, սակայն գիտնականներին հաջողվել է պարզել որոշակի օրինաչափություններ:
Այսպես. սրտանոթային հիվանդություններից տառապող մարդիկ հաճախ մահանում են գիշերային ժամերին ու հանգստյան օրերին:
Ավելին՝ նման մարդկանց մեծ մասը, ըստ բրիտանացի գիտնականների, մահանում են ինֆարկտից: