15:23 , 22 հունվար, 2014Մի պահ պատկերացրեք, որ ստիպված չեք լինի ամեն օր շերտերով դիմահարդարում անել, կամ ավելի գեղեցիկ լինելու և հասարակության կողմից ընդունված ստանդարտներին համապատասխանելու համար մտահոգվել պլաստիկ վիրահատությունների մասին:

Հսկայական անիմե աչքեր, երկար թարթիչներ, նեղ կզակ և այտեր՝ դրանք դեմքի այն ուրվագծերն են, որոնց մասին երազում է յուրաքանչյուր աղջիկ: Այդ մտահղացումները կյանքի են կոչվել չինացի դիզայներ Ջոինգ Լիի նոր՝ «Uniface Maska» նախագծում: Գիտնականների խումբը այս դիմակը պատրաստել է հատուկ նյութից, որպեսզի այն որքան հնարավոր է նման լինի մարդկային մաշկին՝ նույնքան նուրբ և ծակոտիներով շնչելու համար: Դիմակի հետ Դուք կգտնեք նաև սոսինձ՝ այն դեմքին հեշտությամբ ամրացնելու համար: Մարդ նույնիսկ չի զգա, որ իր դեմքին դիմակ է դրված: Մի անհանգստացեք, որ տիկնիկի տեսք են ունենալու: Միայն բարձրորակ և անվտանգ նյութերից ստեղծված Uniface-ը ապահովում է հարմարավետություն և թույլ է տալիս խոսել, փոխել դեմքի արտահայտությունը և նույնիսկ քնել առանց այն հանելու: Ժամերով դիմահարդարում անելու և շպարի պարագաների վրա անչափ մեծ գումարներ ծախսելու փոխարեն՝ Դուք իդեալական գեղեցկություն կունենաք:

Uniface դիմակի ամրացումից հետո այն դառնում է Ձեր ամենաօրյա դեմքը: Արտադրանքի կայքը զգուշացնում է, որ հատուկ սոսինձն դիմակը այնպես է ամրացնում դեմքին, որ այն հետագայում կարող են հանել միայն մասնագետները: Եթե Դուք որևէ անհարմարություն եք զգում և ցանկանում եք հանել դիմակը մեկ ամիս հետո, Ձեզ այդ ծառայությունը անվճար կմատուցեն: Բայց փորձաժամկետից հետո Դուք ստիպված կլինեք վճարել 59 դոլար: Uniface ունիվերսալ դիմակ է և Դուք կարող եք մաքրել նրա վրայի շպարը և ստեղծել Ձեզ սեփական կերպարը:



