14:01 , 22 հունվար, 2014
Արքայադուստր Էլիզաբեթի հարսանեկան լուսանկարը, 1947թ.:
Մարտին Լյութեր Քինգն ու քաղաքացիական իրավունքների ակտիվիստ այլ առաջնորդներ հանդիպում են ԱՄՆ նախագահ Քենեդիին, 1963թ., օգոստոսի 28-ին:
Գազային դիմակներով երկու գերմանացի զինվոր՝ իրենց ավանակի հետ, մոտավորապես 1916թ.:
Ֆրանսիացի աղքատ երեխաները հիվանդանոցում, 1918թ.:
Նորաձևությունը Փարիզում, մոտավորապես 1930թ.:
Աղջիկը ընկերուհու ոտքերը ներկում է նեյլոնե զուգագուլպայի տեսքով, 1942թ.: Պատերազմական տարիներին նեյլոնի զուգագուլպաների արտադրությունը կանգ էր առել՝ պատերազմական իրերի, մասնավորապես օդապարիկների արտադրության համար, ու այդ ընթացքում կանայք իրենց ոտքերը ներկում էին` ցույց տալու համար, որ ունեն այդ զուգագուլպաներից:
Փլատակների վերածված Բեռլինը՝ 1945թ.-ին:
Բասկետբոլիստ Շակիլ Օնիլը՝ գրկած Բիլ Գեյցին:
Սթիվ Ջոբսի վերջին լուսանկարը:
Ալֆրեդ Հիչքոքը սանդուղքի վրա կանգնած՝ ցնցուղով ջուր է լցնում Ռոս Բաղդասարյանի գլխին՝ «Հետևի պատուհանը» ֆիլմի նկարահանման ժամանակ: 1954թ.:
Քրիստիան 10-րդ արքան իր ձիու վրա, Կոպենհագեն, 1940թ.:
Դիք Քլարքը հարցազրույց է վերցնում Մայքլ Ջեքսոնից: Հոլիվուդ, Կալիֆորնիա, մոտավորապես 1970-ականներ:
Կարոլին Քենեդին առաջ է քայլում, մինչ նախագահը` նրա հայրը, տանում է երեխայի տիկնիկը, 1963թ.:
Ճապոնացի նավաստիները սուսերամարտով զբաղվելիս, մոտավորապես 1910թ.:
Աղջիկները մարզվելիս, 1920-ականներ:
Նախագահ Վուդրո Վիլսոնը իր գլխարկով ողջունում է մարդկանց, 1921թ.:
Կինը սահում է սահադաշտում՝ մանկասայլակով երեխայի հետ, Շվեյցարիա, 1926թ.:
19-ամյա Գլեդիս Ֆեիխոն` 1959թ.-ի Միսս Լա Պրենսան, համբուրում է Ֆիդել Կաստրոյին՝ ի նշան վերջինիս կողմից աղջկան իր հավաքածուի համար ինքնագիր տալու համար: