13:49 , 22 հունվար, 2014
Պահ, ՀԱԿ-ը իրա աբիժնիկական էությունը էլի ի ցույց է դնում` հիմա էլ «ԴԵՄ եմ» քաղաքացիական շարժման նկատմամբ: Տղերքը երևի նեղվել են էն փաստից, որ պայքարի դուրս եկած քաղաքացիները մեծ խանդավառությամբ չդիմավորեցին ոչ ՀԱԿ-ի առաջնորդներին, ոչ էլ ՀԱԿ-ական լոզունգները: Նրանք դուրս չեն եկել պայքարելու իշխանափոխության համար, նրանք դուրս են եկել պայքարելու շատ կոնկրետ նպատակի համար` վերացնելու պետական ռեկետը` պարտադիր կուտակայինի տեսքով:
Այսօր արդեն ՀԱԿ-ական մամուլը մաղձ է թափում շարժման հասցեին՝ ծաղրելով դրան այն բանի համար, որ կոնֆրոնտացիայի չի գնում ոստիկանության հետ, ատելության կոչեր չի հնչեցնում, բռնություն չի կիրառում: Դե բնական է, որ ՀԱԿ-ին դա դուր գալ չի կարող, որովհետև դա տրամագծորեն տարբերվում է ՀԱԿ-ի ռազմավարությունից, որը բերեց նրան, որ բազմահազարանոց հզոր շարժման ալիքի վրա ստեղծված այս ուժն այսօր սկի 200 հոգի չի կարում փողոց դուրս հանել իր ուժերով, իսկ մարդիկ, ուղղակի Ֆեյսբուքով ու իրենց կապերով ինքնակազմակերպվելով, հազարավոր մարդկանց են կարողանում բերել Ազատության հրապարակ` խուսափելով որևէ իշխանափոխուական կոչերից ու սադրանքներից:
Մարդկային տիպերի տարբերություն է, դրա համար էլ ՀԱԿ-ում անհանգստանում են: Չեն ուզում էլի, որ պոլիտիկանների իրենց տիպը ասպարեզը զիջի ազատ ու գիտակից քաղաքցու, որը սպեկուլյացիաներից հեռու է պահում իրեն: