13:39 , 22 հունվար, 2014«Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը նոր տեսահոլովակ է նկարահանել, որտեղ հանդես է գալիս միայնակ, առանց խմբի մյուս անդամների:
Արդյո՞ք նա հեռացել է խմբից, թե՞ որոշել է նոր անհատական կարիերա սկսել կամ ինչո՞ւ է երգիչը դուրս եկել «վերահսկողությունից» այս մասին պարզեց ArmStar.am-ը:

Վերջերս Ձեր անունը կարծես այդքան էլ չէր շրջանառվում : Ինչո՞վ էր պայմանավորված այդ դադարը:
Դադարը պայմանավորված էր ստեղծագործական ընթացքի հետ, այսինքն ժամանակի ընթացքում գրվում էին նոր երգեր և նոր ծրագրեր էին կազմվում, որի ականատեսը շուտով կլինեք:
Այսօր տարբեր լուրեր են պտտվում, թե Գոռ Սուջյանը պատրաստվում է լքել «Դորիանս» խումբը: Դա ճի՞շտ է:
Ո՛չ, սխալ լուրեր են և չեն համապատասխանում իրականությանը, պարզապես սկսում եմ անհատական կարիերա, ինչն անում են բոլորը՝ նույնիսկ համաշխարհային ճանաչում ունեցող ռոք երաժիշտները: Իսկ «Դորիանս» խմբից չեմ հեռանում:

Երբ հայտնեցիք խմբին անհատական կարիերա սկսելու մասին լուրը, հետաքրքիր է, ինչպե՞ս նրանք արձագանքեցին:
Շատ նորմալ, քանի որ իրենք էլ են առաձին աշխատում: Դա ո՛չ իրենց, ո՛չ էլ ինձ համար անակնկալ չէր:
Ո՞վ է «Out of control» նոր երգի հեղինակը:
Բառերը գրել է Վարդան Զադոյանը, իսկ երաժշտության և գործիքավորման հեղինակը ես եմ :
Շարունակությունը` այստեղ