Ահա թե ինչպես կարելի է թալանչուն ու հրոսակին տարբերել ազատամարտիկից


13:39 , 22 հունվար, 2014

Ահա թե ինչպես կարելի է թալանչուն ու հրոսակին տարբերել ազատամարտիկից. եթե իրեն ազատամարտիկ հորջորջող մեկը այսօր կանգնում ու հերոսացնում է գեներալ Մանվելին, Լիսկային, Շմայսին ու նմանատաիպ այլ սրիկաների, ապա ինքն էլ, անկասկած, պատկանել է մարդկային էն տիպին, ով էդ խառը տարիներին զենքը առել էր ձեռքը, բայց ոչ այնքան հանուն հայրենիքի, որքան հանուն ավարի ու իշխանության:

Սմբատ Հակոբյանն է, նույն այն վայ-ազատամարտիկը, ով գրին քարտ է տալիս Նեմեց Ռուբոյին, որպեսզի վերջինս կարենա ասել՝ իբր ինքն էլ գոյամարտի մասնակից է, նույն այն վայ ազատամարտիկը, ով հերոսացնում է Շմայսին ու Լիսկային, նույն այն վայ ազատամարտիկը, ով կշտամբում է այլ ազատամարտիկներին, ովքեր ընդամենը ուզում են մարդավայել սոցիալական պայմաններում ապրել:

Ամոթ քեզ, Սմբատ Հակոբյան, չգիտեմ՝ դու ինչ վաստակ ունես պատերազմում, բայց եթե անգամ ունես, քո ներկայով զրոյացնում ես այն ամբողջությամբ: