Կիևում զոհված ցուցարարը հայ է


13:20 , 22 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Քիչ առաջ տեղակացրել էինք, որ Կիևի Գրուշևսկի փողոցում, որտեղ բախումներ են տեղի ունեցել իրավապահների ու ցուցարարների միջև, հրազենային կրակոցից մեկ մարդ է զոհվել: Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ զոհվածի անունը Սերգեյ Նիգոյան է: Ըստ տեղեկությունների, նրա վրա երկու անգամ են կրակել՝ վզին և գլխին: