Երգչուհի Նառան`տատիկ դառնալու և հարուստ սիրեկանի մասին


13:13 , 22 հունվար, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Նառան`տատիկ դառնալու և հարուստ սիրեկանի մասին

Կանայք գեղեցիկ են՝ անկախ տարիքից, մարմնի կառուցվածքից ու մասնագիտությունից… Շատերն այդպիսին ծնվում են, շատերն՝ այդպիսին դառնում… Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը  անչափ կանացի և նույնքան գեղեցիկ, միշտ ժպտադեմ երգչուհի Նառան է, ով երբեք չի զլանում ու խուսափում անկեղծանալուց… Նրա հետ կխոսենք գործունեության, անձնական կյանքի և դրա համար արված զոհաբերությունների մասին…

-Ինչո՞ւ եք այսօր քիչ երևում հեռուստաէկրաններից:

-Ես իմ ասելիքը երգի, տեսահոլովակի միջոցով եմ տեղ հասցնում: Նախորդ տարի երկու տեսահոլովակ նկարահանեցի… Իսկ հեռուստատեսությամբ այսօր երաժշտական հաղորդումներ այնքան էլ չկան, որպեսզի մասնակցեմ: Երգիչը նման հաղորդումների պետք է մասնակցի… Ընդհանրապես, ճիշտ կլինի՝ ամեն մասնագետ իր գործով զբաղվի: Եթե յուրաքանչյուրն իր տեղում լինի, մեր երկրի վիճակն ավելի լավ կլինի…

-Իսկ ի՞նչն է պատճառը, որ այսօր մեծամասնությունն իր տեղում չի, մարդիկ զբաղվում են նրանով, ինչով հասցնում են…

-Գիտեք, չենք կարող մարդկանց մեղադրել: Այսօր բոլորի սոցիալական վիճակն էլ ծանր է, նրանք այդ ձևով նաև վարձատրվում են, որն իրենց պետք է… Բայց ցանկալի է, որ ամեն մարդ իր տեղում լինի…

-Այդ բարձիթողի վիճակից կարող ենք մասնագիտական որակի կորուստ ունենալ, համաձայն չե՞ք:

-Ինչ լինում է, հետագայում հենց իրենց է լինում, առաջին տուժողն իրենք են լինում…

-Նառա, տարին նոր է սկսվել: Արդեն որոշե՞լ եք այս տարվա ձեր անելիքները:

-Ճիշտն ասած՝ երկու օր առաջ եմ վերադարձել Երևան: Հիմա հանդիպում եմ ընկերներիս, հարազատներիս, որոնց նոր տարուն չեմ տեսել: Իհարկե, այնուհետև կանցնեմ իմ գործերին…

-Իսկ որտե՞ղ էիք:

-Բեյրութում, ես նաև այնտեղ եմ ապրում:

-Ձեր ամուսնու հայրենիքո՞ւմ:

-Այո…

-Մի՞շտ եք Ամանորն այնտեղ անցկացնում:

-Ոչ, բայց միշտ դրսում եմ անցկացնում, նախընտրում եմ ավելի տաք երկրներ… Ամուսնուս մայրն էր մահացել, առաջին նոր տարին էր, նախընտրեցի այնտեղ լինել… Բայց ամեն դեպքում նոր տարին Երևանում չեմ անցկացնում, տուն-տունիկ խաղալ չեմ սիրում…

-Տուն-տունիկ նկատի ունեք տնից տուն վիճակնե՞րը:

-Այո: Օրինակ Բեյրութում դեկտեմբերի 31-ին հավաքվում են ով ում հետ ցանկանում է, գնում են ռեստորան ընկերներով, ընտանիքներով: Եթե նույնիսկ միմյանց այցելում են շնորհավորելու, հյուրասիրվում են քաղցրավենիքով, սուրճով ու չարազեղենով… Հունվարի 2-ին բոլորը գնում են աշխատանքի, անցնում իրենց առօրյային… Մենք հյուրասեր ենք, ոչինչ չունեմ ասելու, միշտ էլ հաճելի է ընկերներով հավաքվել…Բայց այդ ճաշն անընդհատ դնել-վերցնելը, պարտավորվելը ուրախությունը շղարշում է… Գիտեմ, որ բոլորն էլ խոսում ու դժգոհում են այդ պարտադրված վիճակից: Այն մարդն, ով չի ուզում անի և հնարավորություն ունի՝ քաղաքից «փախնում» է, իսկ «տուժողը» լինում է նա, ով չի կարող դուրս գալ… Ոչ-ոք չի կարողանում վերջակետ դնել այդ սովորությանն ու այդ ճաշը մատուցել միայն 31-ի գիշերը: Դրանից հետո էլ կարելի է շնորհավորել, երկար նստել սեղանի շուրջ, բայց ոչ թե ճաշի, այլ՝ քաղցրավենիքի…

-Նառա, ձեր ամուսինը հա՞յ է:

-Այո, լիբանանահայ է, ունի նաև Հայաստանի անձնագիր…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ