Սիրված երգերի տեքստեր «Ով սիրուն, սիրուն...»


11:44 , 22 հունվար, 2014

ՈՎ ՍԻՐՈՒՆ, ՍԻՐՈՒՆ

խոսք` Լևոն Միրիջանյանի
Երաժշտություն՝ Հայկական ժողովրդական

Ով սիրուն, սիրուն, երբ որ ես կրկին,
Հանդիպում եմ քեզ իմ ճանապարհին,
Նորից այրում են հուշերս անմար,
Նորից կորչում են և՜ քուն, և՜ դադար:

Ով սիրուն, սիրուն, ինչո՞ւ մոտեցար,
Սրտիս գաղտնիքը ինչո՞ւ իմացար.
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Բայց դու, անիրավ, ինչո՞ւ լքեցիր:

Ա՜խ, եթե տեսնեմ օրերից մի օր.
Դու ման ես գալիս տխուր ու մոլոր,
Ընկեր կդառնամ ես քո վշտերին,
Մենակ չեմ թողնի իմ կարոտ յարին: