Ռոնալդոն ցանկանում է գլխավորել բրազիլական ֆուտբոլը


10:54 , 22 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Բրազիլիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդոն նշել է, որ ցանկանում է երբևիցե ֆուտբոլի Բրազիլական Կոնֆեդերացիայի նախագահ դառնալ:

«Չեմ խուսափում ֆուտբոլի Բրազիլական Կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Այն իմ նպատակը կդառնա: 

Կարծում եմ` ես կարող եմ օգտակար լինել և նպաստել բրազիլական ֆուտբոլի զարգացմանը»,- ասել է Ռոնալդոն, ով «Մունդիալ-2014»-ի կազմկոմիտեի անդամ է: