10:30 , 22 հունվար, 20141in.am-ը գրում է.
Թաիլանդի մայրաքաղաքում ներմուծվել է արտակարգ դրության ռեժիմ: Սյն զգալիորեն խստացնում է անվտանգության միջոցառումները՝ կապված ընդդիմության չդադարող բողոքի ակցիաների հետ:
Արտակարգ դրությունը Բանգկոգում կգործի 2 ամիս:
Թաիլանդի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Փարադորն Փաթանաթաբութը հայտնել է, որ երկրի իշխանությունները նախևառաջ կձեռնարկեն Բանգկոգի փողոցները, կառավարական շենքերը, բանկերը ընդդիմադիրներից «ազատագրելու» փորձեր: Ցուցարարները արգելափակել են նաև մայրաքաղաքի մի շարք գլխավոր խաչմերուկներ:
«Արտակարգ դրությունը մեզ ավելի շատ իշխանություն և լիազորություններ է տալիս, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հարձակվենք փողոցներում մարդկանց վրա կամ նրանց դիմադրությունը ճնշենք բռնի մեթոդներով: Մենք կկենտրոնանանք նրանց առաջնորդների հետ բանակցությունների վրա»,- ասել է նա:
Իսկ ցուցարարների առաջնորդ Սութեփ Տագուսուբանն էլ, իր հերթին, հայտարարել է, որ չի պատրաստվում իշխանությունների հետ բանակցություններ վարել և մտադիր չէ կատարել նրանց նախապայմանները՝ գրում է ITAR-TASS-ը: