Պադոշ, բայց էդքա՞ն պադոշ


10:38 , 22 հունվար, 2014

«Պադոշ», բայց էդքա՞ն «պադոշ»...Մարդ ինչքան պետք է առնվազն տարօրինակ կամ չգիտեմ՝ ինչ լինի, իրեն ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ դարձնող ԱԺ նախագահին խնդրի, որպեսզի Ստրասբուրգ մեկնելու համար խորհրդարանի միջոցներից գումար տրամադրի…
ԱԺ նախագահն էլ պետք է գումա՞ր տրամադրի, որ Զարուհի Փոստանջյանը մասնակցի Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ու լալահառաչ բողոքի ԱԺ նախագահից, Հայաստանի իշխանություններից...Որպեսզի բարձրացնի հայկական պատվիրակության լեգիտիմության հա՞րցը...
Հարգարժան տիկին պատգամավոր, բայց երևի ցինիզմն էլ սահմաններ ունի չէ՞...Բավարարվի Տավթի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի նորանշանակ դասախոս Միխեիլ Սահակաշվիլու դասախոսություններով…Եթե այդքան քաջ ես՝ դասախոսության ժամանակ բատոնո Միշայից հարցրու Ջավախքից, Վրաստանի հայկական եկեղեցիների, գերեզմանոցների պահպանությունից, թուրք-մեսխեթինցիների վերաբնակեցումից, հայկական դպրոցներից, աղավաղված ուսումնական ծրագրերից…
Հանուն Ջավախքում ապրող մեր հայրենակիցների` հանգիստ գոռա, լեզու, միջնամատ ցույց տուր, նստացույց արա, հիշացրու նրա կնամոլության մասին խոսակցությունները, լսարանի բանալին գողացի, ձախողի դասընթացները՝ չկարողանա դասախոսություն անցկացնի: Մեկ ա, դրա մեծ փորձն ունես Հայաստանում…
Հա’, վերջում էլ կդիմես, որ քեզ մեծահոգաբար գերազանց գնահատի…