12:50 , 22 հունվար, 2014Անտառային տունը լավագույն վայրն է առօրյա հրմշտոցից ու իրարանցումից խույս տալու, անտառի անդորրը վայելելու և հոգեկան բավարարվածություն ստանալու համար: Այնտեղ չկա ժամացույց, ժամատախտակ կամ օրակարգ: Դուք ինքներդ կարող եք տնօրինել ձեր օրը, լիցքաթափվել, ուսումնասիրել և անել ձեր սրտի ուզածը: Լիցքավորվեք նոր ուժերով անտառային տներում, որտեղ ժամանակը կանգ է առել: Երբ մտածում ենք անտառային տների մասին, պատկերացնում ենք հին ու լքված փայտե խրճիթներ: Այնուամենայնիվ, լուսանկարների այս շարքում դուք կտեսնեք ամենագեղեցիկ անտառային տները՝ սկսած դասական փայտե խրճիթներից մինչև բրիտանական ոճի տներ ու ժամանակակից շքեղ տներ, որոնք կապշեցնեն ձեզ իրենց գեղեցկությամբ: Դե ինչ, վայելեք լուսանկարների այս հիանալի շարքը: