Մոնիկա Բելուչիի դերակատարմամբ Կուստուրիցայի ֆիլմը 2015-ին կներկայացվի Կաննում


09:41 , 22 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան «Հարդագողի ճանապարհի վրա» նոր ֆիլմում աշխատանքը կավարտի 2014 թվականի վերջին, իսկ 2015 թվականի մայիսին ֆիլմը կներկայացվի Կաննի կինոփառատոնին: Այս մասին Կուստուրիցան պատմել է ITAR-TASS-ին տված հարցազրույցում՝ այս օրերին Սերբիայում անցկացվող «Կուստենդորֆ» 7-րդ միջազգայիին կինոփառատոնի շրջանակում:

Ֆիլմում կնոջ գլխավոր դերում նկարահանվում է իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին:

Կուստուրիցայի խոսքով՝ Բելուչին ֆիլմում ներկայանում է որպես կիսով չափ սերբ, կիսով չափ՝ իտալացի, սակայն ֆիլմում կխոսի սերբերեն: