Աշխարհի ամենափնտրվող մարդը` Չապո


09:23 , 22 հունվար, 2014

Ծանոթացե՛ք. աշխարհի ամենափնտրվող մարդն է՝ Խոակին Գուսման Լոէրան, ով ավելի շատ հայտնի է Էլ Չապո (Կարճլիկ) մականվամբ:

Նա մեքսիկացի միլիարդատեր նարկոբարոն է, ով հպարտորեն կրում է աշխարհի ամենափնտրվող մարդու պատվավոր տիտղոսը՝ Ուսամա բեն Լադենի մահից հետո: Ասում են՝ ապրում և թաքնվում է Մեքսիկայի ինչ-որ լեռներում:

Կարճլիկը ղեկավարում է Մեքսիկայի ամենամեծ՝ Սինալոա նարկոկարտելը, որը զբաղվում է ԱՄՆ թմրանյութերի ներկրմամբ և մետամֆետամինի, մարիխուանայի և հերոինի արտադրությամբ: Այսօր էլ Չապոն աշխարհում թմրանյութ վաճառող ամենաազդեցիկ մարդն է: 2011 թվականին ընդգրկվել է Ֆորբսի ցուցակում՝ որպես մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը: Ժամանակին բռնվել է և տեղափոխվել բանտ ԱՄՆ-ում, սակայն մի քանի տարի անց բարեհաջող փախել է բանտից՝ կաշառելով և օգտվելով մոտ 100 մարդու ծառայություններից:

ԱՄՆ-ի ղեկավարությունը նրա համար պատրաստ է վճարել 3 մլն. դոլար, իսկ Մեքսիկայի կառավարությունը՝ 30 մլն. պեսո: