Մոնտրյոյում կայացել է Քերիի, Պան Գի Մունի, Բրահիմիի և Լավրովի հանդիպումը


08:10 , 22 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Այսօր Մոնտրյոյում մեկնարկելիք «Ժնև-2» համաժողովի նախօրեին հանդիպում են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Ավելի վաղ Լավրովն ու Քերին հանդիպում էին ունեցել երկկողմ ձևաչափով:

Զրույցի մեկնարկից առաջ բազմակողմ հանդիպման մասնակիցները զերծ են մնացել մամուլի համար մեկնաբանություններից:

Հիշեցնենք, որ համաժողովի ամսաթվի համաձայնեցման համար պահանջվել է 8 ամիս:

«Ժնև-2»-ի հիմնական նպատակն է սիրիական հարցի քաղաքական լուծման ձեռք բերումը: Համաժողովի լուսաբանման համար Մոնտրյո են ժամանել ավելի քան 1000 լրագրողներ: Քաղաքում ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ: