«Ժողովուրդ». Օսկանյանի հետ հույսեր կապած քաղաքացիները վաղուց արդեն իրենց խաբված են զգում


07:56 , 22 հունվար, 2014

«Ժողովուրդ»-ն այսօրվա խմբագրականում գրում է.

Տեւական դադարից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուք-ում հանդես է եկել նոր քաղաքական գրառմամբ` այս անգամ անդրադառնալով Սիրիայի հարցով այսօր Շվեյցարիայում կայանալիք բանակցություններին,որոնց մասնակցող 39 երկրների շարքում չկաՀայաստանը: Սիրիայում ծնված նախկին արտգործնախարարը իրավամբ նշում է, որ ՀՀ դիվանագիտական կորպուսի կողմից դա լուրջ թերացում է` հաշվի առնելով այն իրողությունը, որ սիրիական ճգնաժամի արդյունքում մոտ 15 հազար սիրիահայեր ապատան են գտել ՀՀ-ում, բացի այդ` Սիրիայում մինչ օրս էլ առկա է ստվար հայկականհամայնք. Հայերը Սիրիայի բոլոր փոքրամասնություններից միակն են, որոնք իրենց թիկունքում ունեն մայրպետություն: Այսօրվա հրամայականն է, որ Հայաստանը լինի ժնեւյան բանակցություններին եւանհրաժեշտության դեպքում պաշտպանի հայության շահերը՚:

Միանգամայն կիսելով Օսկանյանի մտահոգությունը սիրիահայ մեր հայրենակիցների ճակատագրի շուրջ,միեւնույն ժամանակ չենք կարող չարձանագրել, որ վերջին շրջանում Օսկանյանը գրեթե չիանդրադառնում ՀՀ ներքին քաղաքական խնդիրներին: Մինչդեռ ընդամենը մեկ տարի առաջ նա հանդեսէր գալիս ամենշաբաթյա, անգամ ամենօրյա ֆեյսբուքյան գրառումներով, հարցազրույցներով եւելույթներով, որոնցում քարը քարին չէր թողնում` ջախջախելով ՀՀ իշխանությունների վարած ձախողակեւ անհեռատես քաղաքականությունը:

Ընդ որում, Օսկանյանն իր քննադատության մեջ բավականին բազմաշերտ էր` սկսած արտաքին եւներքին քաղաքական թեմաներից, ավարտած տնտեսական եւ մշակութային խնդրիներով: ՆորաթուխԲՀԿ-ականը, հիշեցնենք, հաճախ հանդես էր գալիս այնպիսի հայտարարություններով, որոնքտրամագծորեն հակասում էին ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` մինչ այդ հնչեցրածտեսակետներին: Արդյունքում, ամեն անգամ ԲՀԿ-ից ստիպված էին լինում հստակեցնել, որ Օսկանյաննարտահայտել է սեփական կարծիքը:

Այդուհանդերձ, Օսկանյանը չէր ընկրկում, եւ հետզհետե հենց նա էր սկսում ընկալվել որպես ԲՀԿ-ի իրական քաղաքական առաջնորդ: Մինչեւ այն պահը, երբ իշխանությունները հիշեցին փողերի լվացմանհետ կապված մութ պատմությունը:

Ուղիղ մեկ տարի տեւած եւ անհասկանալի ավարտ ունեցած այդ գործընթացից հետո Օսկանյանի քաղաքական պաթոսից գրեթե ոչինչ չմնաց: Այն աստիճան, որ գազային վերջին խայտառակհամաձայնագրի քննարկման ընթացքում, անգամ երբ իր ԲՀԿ-ական գործընկերները ամենավերջինբառերով քննադատում էին ՀՀ իշխանություններին, Օսկանյանը բավարարվեց ընդամենը ՙես ինձխաբված եմ զգում՚ արտահայտությամբ:

Ափսոսանքով պետք է արձանագրենք, որ Օսկանյանի` որպես խոստումնալից քաղաքական առաջնորդիհետ հույսեր կապած քաղաքացիները եւս վաղուց արդեն իրենց խաբված են զգում:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: