ԱՄՆ-ում ձյան պատճառով հետաձգվել են մի քանի հազար ավիաչվերթներ


00:15 , 22 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի հյուսիսարևելյան և արևելյան նահանգներում տեղացող առատ ձյան պատճառով հետաձգվել են գրեթե 2200 տեղական և միջազգային ավիաչվերթներ: Այս մասին հաղորդում են օդանավակայանների ներկայացուցիչները: 

Ամենից շատ եղանակային վատ պայմաններից տուժել են Ֆիլադելֆիան, Բոստոնը, Նյու Յորքը և Նյուարքը: 

Նյու Յորքում ներկա պահին ձյան պատճառով դժվարացել է նաև ավտոմեքենաների երթևեկությունը: Հաղորդվում է վթարների աճի մասին: 

Մի շարք նահանգներում փակ են ուսումնական հաստատությունները: