Մոմավառություն՝ ի հիշատակ եւ երախտագիտություն կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի


19:06 , 21 հունվար, 2014

Հունվարի 20-ին Ադրբեջանական դիվերսիայի ժամանակ զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի տան մոտ այժմ հավաքվել են մի շարք սպաներ, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ քաղաքացիներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զինվորի հիշատակին: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ վաղը աննախադեպ հուղարկավորության արարողություն է տեղի ունենալու. Արմեն Հովհաննիսյանին հուղարկավորելու են Եռաբլուրում՝ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ:

Այս պահին բազմաթիվ քաղաքացիներ զինվորի տան առջև մոմավառություն են իրականացնում՝ ի նշան հարգանքի եւ երախտագիտության: