Նախարար. Ադրբեջանի նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը


18:40 , 21 հունվար, 2014

Նախարար. Ադրբեջանի նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերըPanorama.am-ը գրում է.

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է իր առաքելությունն ավարտող Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Լեֆորին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը նպաստող երկուսուկեսամյա աշխատանքի համար և հաջողություններ մաղթեց նրա հետագա գործունեության ընթացքում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, անդրադարձել տարածաշրջանային հակամարտությունների և դրանց հանգուցալուծման նպատակով գործադվոր ջանքերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ