18:16 , 21 հունվար, 20141in.am-ը գրում է.
Իսպանիայի հարավային զբոսաշրջային Էստեպոնա քաղաքը դարձել է երկրում փողոցային ամենամեծ գեղանկարի սեփականատերը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Այն ստեղծելու համար նկարիչ Խոսե Ֆերնանդես Ռիոսից պահանջվել է բնակելի տների 6 ճակատամաս, որոնց վրա նա իրականացրել է իր «Ձկնորսի օրը» անվանումով կտավի մտահղացումը:
Դրա վրա պատկերված է կարթով ձկնորս, որը ափ է քաշում որսված ձուկը:
Նկարը ստեղծելու համար, որի վրա նկարիչը աշխատել է 3 շաբաթ, նա օգտվել է հատուկ տեխնիկայից: Նա նշել է, որ նման չափերի գործ առաջին անգամ է ստեղծվում Իսպանիայում: