20:21 , 21 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը շահել է «Ավատարի» հեղինակային իրավունքը վիճարկող երեք հայցերից վերջինը՝ հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ավելի վաղ Բրայանթ Մուրը պնդում էր, որ Lightstorm Entertainment կինոստուդիան «Ավատարի» ստեղծման համար օգտագործել է իր սցենարները՝ դրանք 1990-ականներին ստանալով ասիստենտից, որն աշխատել է ռեժիսորի հետ «Ճշմարտանման սուտ» ֆիլմում:
Մերիլենդի դատարանը մերժել է Մուրի կողմից առաջադրված 1 մլրդ դոլարի փոխհատուցման պահանջը:
Դատարանի կարծիքով՝ Մուրի աշխատանքներում բավականաչափ նմանություն չկա «Ավատարի» սցենարի հետ: Բացի այդ՝ Քեմերոնը կարողացել է դատարանին ներկայացնել ֆիլմի սցենարի վրա աշխատանքի անհերքելի ապացույցներ:
Քեմերոնը ֆիլմը նկարահանել էր 2009-ին: